02 06 2020

Գուցե կարինտինի 2 շաբաթները պետք են կողմնորոշվելու համար՝ մնալ, թե` թռնել

Գուցե կարինտինի 2 շաբաթները պետք են կողմնորոշվելու համար՝ մնալ, թե` թռնել

Մարդն ինչքան պետք է խուսափի անձնական պատասխանատվությունից, որ հարյուրավոր պաշտոնյաների հետ Հայաստանում ու Արցախում սերտորեն շփվի, թավշյա միջավայրում առանց դիմակի շնչի, հենց իր սահմանած արտակարգ դրության կանոնները չպահպանի, բայց իր վարակվելու մեղքը բարդի մատուցողի վրա։ Միայն անձնական պատասխանատվությունից վախեցողը կարող է ամեն ինչ անել, ամեն արածը ձախողել ու ամեն ինչ կործանել, բայց իր ամեն արածի համար ուրիշներին մեղավորներ նշանակել ու ոչնչի համար պատասխանատվություն չկրել։

Իսկ գուցե ընտանիքով վարակվելու պատմությունը հնարված է` ադամանդի, զենքի, ծխախոտի ու էլի չգիտեմ ինչերի մաքսանենգ վաճառքի, արտոնությունների, մենաշնորհների, պաշտոնների, մանդատների ու չգիտեմ էլի ինչերի կոռոպցիոն ձևով բաշխելու, համավարակի քողի տակ մարդկային կյանքերի սպեկուլյացիայի, ազգի միասնությունը պառակտելու, պետական գաղտնիքները թշնամուն հայտնելու, երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովող համակարգը վերացնելու, պետության համակարգը ոչնչացնելու, տնտեսությունը քանդելու, բանակի մարտունակությունը խաթարելու ու էլի չգիտեմ ինչ հանցագործությունների մեղքն այլոց վրա բարդելու և պատասխանատվությունից խուսափելու նկրտումով։

Գուցե կարինտինի 2 շաբաթները պետք են՝ կողմնորոշվելու համար՝ մնալ, թե` թռնել։

 Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ